Քաղաքական

«Այս օրենքը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չէ». Զեյնալյան

«Այս օրենքը նրա մասին չէ, որ ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս։ ԵԱՏՄ-ն մաքսային միություն է, որտեղ մենք առանց մաքսի տնտեսական հարաբերությունների մեջ ենք։ Եվ խոսքը 400 մլն-անոց նոր շուկա մտնելու մասին է»,- հայտարարել է Արտակ Զեյնալյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։

Նրա խոսքով, ԵԱՏՄ-ն ՌԴ ալտերնատիվ անվանումը չէ, այլ՝ ինքնիշխան, անկախ պետությունների միավորում՝ փոխշահավետ, համատեղ ստեղծված տնտեսական կազմակերպություն։