ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԵՄ-ին անդամակցելու քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե արդյոք 60.000 ստորագրությունը բավարար է, որ օրենքի նախագծում գրեն՝ «արտահայտելով ժողովրդի կամքը»։
Զեյնալյանը պատասխանեց, թե օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքով օժտված է ցանկացած պատգամավոր և 1 պատգամավորը ներկայացնում է 10 հազար քաղաքացու։
«Սա 60 000 քաղաքացու նախաձեռնություն է, և սա ճիշտ այնպիսի օրենքի նախագիծ է, ինչպես մյուս օրենքի նախագծերը։ Այն նախապես հաստատված ուժ չունի։ Երբ ԱԺ-ն կքվեարկի, կընդունի, այն կդառնա ԱԺ-ի կողմից ընդունված օրենք ՝ միջնորդավորված ժողովրդի կողմից»,- ասաց Զեյնալյանը։