Քաղաքական

«Նպատակ է եղել ՌԴ-ից զորքեր բերել, որպեսզի այդ միջանցքը իրենք վերահսկեն». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ադրբեջանը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ ցանկացած դեպքում օգտագործելու է «միջանցք» տերմինը։

«Ինչ էլ լինի, ինչ էլ վերջում ստացվի, իրենք ասելու են՝ «մենք մեր միջանցքը ստացանք»»,- նշել է նա։ Հարցին՝ Ադրբեջանը միջանցք է ուզում, թե ոչ, Սիմոնյանը հայտարարել է. «Իրենք մեկնաբանությունները ոնց ուզում, տալիս են։ Միջանցք խոսակցությունը բացվել է նրանից, որ նպատակ է եղել ՌԴ զորքեր բերել, որպեսզի այդ միջանցքը իրենք վերահսկեն»։

Անդրադառնալով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին՝ նա նշել է. «9-րդ կետը՝ ինքը կարող է նստել ու մոնիտորով նայել»։

Նա հիշեցրել է, որ փաստաթղթում հատուկ շեշտվում է Լաչինի միջանցքի մասին, բայց 9-րդ կետում նման տերմին չկա. «Ճանապարհի վերահսկողությունը կարելի է իրականացնել նաև տեսախցիկներով։ Պարտադի՞ր է, որ ամեն մետրը մեկ ռուս զինվոր կանգնած լինի»։