ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի քննարկման ժամանակ խոսել է ռիսկերից։ Նրա համար պարզ է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի անդամ լինել։
«Տնային աշխատանք ունենք անելու, դա չենք արել»,- ասել է նա՝ հավելելով, որ ռիսկերը վերաբերում են ոչ միայն արտահանումներին, այլև՝ ներկրումներին.
«Ոչ մի բանին չենք ուզում անդրադառնալ, բայց ուզում ենք գնալ Եվրոպա։ Ես էլ, ի դեպ, Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, և ինչ, նախաձեռնություն անենք, ստորագրահավաք սկսենք, մտցնենք օրակա՞րգ»։
Ալեն Սիմոնյանն էլ կատակով արձագանքեց, թե պատգամավորի ժամանակը սպառվել է. «Բայց շարունակեք, հետաքրքիր է։ Անկեղծ, հետաքրքիր է՝ ինչ առաջարկներ կան»։
Մանրամասները՝ տեսանյութում