ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը ներկայացնող Արտակ Զեյնալյանին հարցրեց՝ ով է մեզ սպասում Եվրոպական միությունում, կամ արդյոք մեզ սպասում են։
Ըստ Խամոյանի՝ կարելի է ցանկացած բան էլ ցանկանալ. «Կարելի է օրենքի նախագիծ բերել, որ երկնքից էլ մանանա թափվի մեր գլխին։ Ամեն ինչ կարելի է անել։ Յուրաքանչյուր ցանկություն կարելի է օրենքի նախագծով բերել և այստեղ ներկայացնել։ Բայց նորից եմ ասում՝ ով է մեզ սպասում ԵՄ-ում»։
Զեյնալյանը պատասխանեց, թե ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները բազմաթիվ հայտարարություններ են արել և ընդունել են իրավական ակտեր։ «Սպասելու վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Մամուլում դրա պատասխանները բազմիցս հնչեցրել ենք, թե ովքեր են մեզ սպասում ԵՄ-ում և ինչ ակտերով է դա արտահայտվել»։