Քաղաքական

«ՀՀ անդամակցությունը կհարստացնի ԵՄ արժեքային համակարգն ու քաղաքակրթական մոդելը». Զեյնալյան

ԱԺ նիստում մեկնարկել է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկումը։ Այն ներկայացնում է քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

Ըստ նրա, օրենքը հայտարարում է նախաձեռնողների և ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, որ կկանխորոշի իշխանությունների որոշումների ու գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը. «Օրենքի ընդունումը կնպաստի քաղաքակրթության ընդհանուր միջավայրի ձևավորմանը, Եվրոպական միությանը ՀՀ անդամակցությունը կհարստացնի ԵՄ արժեքային համակարգն ու քաղաքակրթական մոդելը՝ հայկական բազմադարյա պատմության կուտակած փորձով ու ինքնատիպությամբ»։