ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է Ոստիկանությանը տալ տեսանկարահանող սարքերին հասանելիություն։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մի շարք այլ հանցագործությունների աճը, անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող, կամ կատարված հանցագործությունների, կամ իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, այդ թվում կանխարգելելու, բացահայտելու համար։
Նախագծի ընդունման արդյունքում՝ ոստիկանությունը իրավասու կլինի ՀՀ պետական կառավարման մարմիններից, ՏԻՄ-երից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից, ավտոկայանատեղերից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսանկարահանող համակարգերին։