Քաղաքական

Վարչապետը մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների պատվին։

Ընթրիքի շրջանակում վարչապետը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ։