Տեխնէ

OpenAI-ն միջոցներ է ձեռնարկում DeepSeek-ի հետ մրցավազքում

OpenAI-ն հայտնել է, որ ԱՄՆ-ն իր Stargate նախագիծը դիտարկում է որպես արհեստական բանականության պոտենցիալ տվյալների կենտրոն. գրում է Reuters-ը։

Ընկերությունը նախագիծը համարել է անհետաձգելի և պարզաբանել, որ դրա նպատակն է, որ Միացյալ Նահանգները «հաղթի Չինաստանին արհեստական ինտելեկտի համաշխարհային մրցավազքում»:

«DeepSeek-ի լուրերը ցույց են տալիս, որ սա իրական մրցակցություն է, և վտանգները մեծ են: Այս մրցավազքում ով էլ վերջում հաղթի, որոշելու է, թե ինչպիսին կլինի աշխարհը՝ արդյոք կունենանք ժողովրդավարական, բաց և ազատ, թե ավտորիտար արհեստական բանականություն»,-ասել է OpenAI-ի ներկայացուցիչը։

Ծրագրին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել 16 նահանգ, որոնք ցանկանում են դառնալ Stargate-ի տվյալների կենտրոնների տեղակայման վայր։ Ինչպես նշել է ընկերության ներկայացուցիչը, Տեխասը կհանդիսանա տվյալների գլխավոր կենտրոնը: