«Հայաստանի և մեր հարաբերություններում որևէ բան թղթի վրա չի մնացել». հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով Radar Armenia-ի հարցին։ Նա նշել է, որ Իրանի ու Հայաստանի միջև առկա են «շատ լայն հարաբերություններ, և որևէ խնդիր առկա չէ այդ հարաբերություններում»։
Radar Armenia-ն, մեջբերելով մամուլի հրապարակումները, որ երրորդ երկրներից գնված զենքն Իրանից Հայաստան փոխադրելիս խնդիրներ ու արգելքներ են առաջանում, հետաքրքրվել էր՝ ինչն է պատճառը, և արդյոք լուծվել է այդ հարցը։
Դեսպանը նշել է, որ ռազմական ոլորտի հարցերը ճիշտ կլինի ուղղել ՊՆ-ին։