Քաղաքական

Փաշինյանը Heritage-ի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների Heritage հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համատեքստում կարևորվել է երկկողմ փոխգործակցության զարգացումը տնտեսության, էներգետիկայի, ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: