Քաղաքական

«Հարգանքով ենք վերաբերում». Իրանի դեսպանը՝ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին

«Հայաստանի կառավարության որդեգրած դիվերսիֆիկացման քաղաքականությանը հարգանքով ենք վերաբերում»,- հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Հայաստանի իշխանությունները մեզ բացատրել են, որ ԵՄ-ի և ԵՄ երկրների հետ Հայաստանի հարաբերություններով կարող է հնարավորություն ստեղծվել նաև Իրան-Հայաստան հարաբերությունների համար։ Եթե Հայաստանը կարողանա ԵՄ-ի ու ԵՄ երկրների հետ հարաբերություների զարգացումն օգտագործել Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում, մենք դա դրական ենք դիտարկում»,- ասել է նա։