Քաղաքական

«Ցնցված եմ». Միրզոյանը ցավակցական գրառում է կատարել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն X-ի իր միկրոբլոգում ցավակցական գրառում է արել՝ Շվեդիայի քաղաքներից մեկում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետ կապված։

«Խորապես ցնցված եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից։ Հայաստանը համերաշխություն է հայտնում անմեղ քաղաքացիների կյանքեր խլած այս ողբերգական միջադեպի կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»: