Քաղաքական

«ԵՄ պաշտոնյաները հայտարարեցին Ադրբեջանի հետ էներգետիկ բուռն համագործակցության մասին». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, անդրադառնալով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, հիշեցրել է՝ «ԵՄ-ի հետ կապված՝ նաև Ադրբեջան կա»։

Աշոտյանի խոսքով՝ 2 օր առաջ Եվրոպական զարգացման բանկն Ադրբեջանի հետ կապված բազմամիլիարդանոց ծրագիր է ստորագրել. «Երեկ ԵՄ պաշտոնյաները հայտարարեցին, որ Ադրբեջանի հետ 2025թ. էներգետիկ բուռն համագործակցություն են ունենալու, ԵՄ-ն օրենք ընդունեց, որ պետք է սանկցիայի ենթարկի մարդու իրավունքները խախտող երկրներին ու ընկերություններին, և վստահ եմ՝ դա Ադրբեջանի վրա չի տարածվի»,- ասել է նա՝ կոչ անելով հաշվի առնել այդ բոլոր իրադարձությունները։