Քաղաքական

«Եղել է՝ օրերով, շաբաթներով հաց չեմ կերել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ ամենատարբեր առիթներով փորձ է արվում ներկայացնել, թե ինքն ու ընտանիքը դադարել են սովորական սնունդ օգտագործել։ Ըստ նրա, այդ նպատակով է նաև հրապարակել ձվածեղ պատրաստելու տեսանյութը․

«Ժողովուրդ, աշխարհի բոլոր առաջներդները հաց ուտում են՝ անկախ նրանից, թե ինչ բարդ իրադարձություններ են երկրում»,- ասել է նա։

Վարչապետը նաև նշել է, որ եղել է՝ օրերով, շաբաթներով հաց չի կերել․ «2020թ. նոյեմբերին մի շաբաթ միայն ջուր եմ օգտագործել, 2021թ․ նոյեմբերին էլ, ի հիշատակ մեր նահատակների, մի շաբաթ բացառապես ջուր եմ օգտագործել»,- ասել է նա։