«Այն, որ ուզում են էսկալացիա հրահրել, դա գիտենք, բայց մեր խնդիրն է՝ այդ թվում ուրիշների կողմից էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվելը». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, պետք է պահել սառը դատողություն և մնալ փաստարկների դաշտում. «Երբ մենք փաստարկների դաշտից դուրս գանք, մտնենք էմոցիաների դաշտ, ինչը մեզ հետ, ցավոք, պատահել է, լավ արդյունքներ չի բերի»։