«Գողացածը մի տեղ չի, գողացածը տասնյակ, երբեմն հարյուրավոր տեղերում են»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ժողովրդից թալանածը ետ բերելու խոստումներին։
Ըստ նրա, գողացածը ետ բերելու համար անհրաժեշտ էր ձևավորել համակարգ և զուգահեռ տեղորոշել, թե որտեղ է գտնվում այդ ամենը։ Նա նշել է, որ այդ ուղղությամբ քայլեր են արվել․ ներդրվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, պետական ու համայնքային շահերից ելնելով հայցեր են ներկայացվել, դատավճիռներ կայացվել, ու շատ բան վերադարձվել է պետությանը։ Նա նշել է, որ այդ համակարգը գործելու է միշտ, և ամեն մեկը, որ պետությունից գողանալու է, պետք է իմանա՝ գալու է օրը, որ իրենից դա վերցնելու են։