Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հունվարի 30-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն Ալմաթիում մասնակցել է Digital Almaty 2025 համաժողովին, այնուհետև՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Համաժողովի և նիստի ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթներով: