Քաղաքական

«Մենք էլ մտահոգություններ ունենք Ադրբեջանի սպառազինությունների հետ կապված». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանն ունի սեփական պաշտպանունակ զինված ուժեր ունենալու իրավունք, հնարավորություն և սեփական քաղաքացիների արտաքին անվտանգությունն ապահովելու պարտականություն․

«Ադրբեջանը ունի՞ Հայաստանի սպառազինությունների հետ կապված մտահոգություններ և հարցեր․ մենք էլ ունենք։ Մենք առաջարկել ենք, այդ թվում գրավոր, ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերացման և սահմանային միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմներ, որոնք ենթադրում են սահմանային գոտիներում ռազմական գործունեության նկատմամբ փոխադարձ վերահոսկողության մեխանիզմներ։ Մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ գնալ առաջ»։