Քաղաքական

«Մեծ ուրախությամբ ընդունում եմ Ձեր հրավերը». Միրզոյան

«Մեծ ուրախությամբ ընդունում եմ Ձեր հրավերը՝ այցով լինել Թբիլիսիում». Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ 2024թ․ հայ-վրացական հարաբերություններն ունեցել են էական շոշափելի առաջընթաց, և երկրները պաշտոնապես դարձել են ռազմավարական գործընկերներ։

Միրզոյանը հակիրճ ներկայացրեց անցած տարվա ընթացքում Հայաստան-Վրաստան հարաբերություններում տեղի ունեցած գործընթացները, խոսեց «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին և ընդգծեց, որ Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից։

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին Միրզոյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաև հայ-վրացական սահմանի սահմանազատում։