Երևանում կայացել է Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպումը։
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն քննարկել են երկրների միջև ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը և տեղի ունեցող իրադարձությունները:
Ըստ Վրաստանի վարչապետի գրասենյակի հաղորդագրության՝ Կոբախիձեն ևս մեկ անգամ վերահաստատել է վրացական կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը, ինչպես նաև ներդրում ունենալու տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում:
Կոբախիձեն Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։