Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Հաջորդիվ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։