Քաղաքական

«Հայաստան-Վրաստան գործընկերությունը խիստ կարևոր է ողջ տարածաշրջանի համար». Կոբախիձե

Հայաստան-Վրաստան գործընկերությունը խիստ կարևոր է ամբողջ տարածաշրջանի անվտանգության, բարգավաճման և կայուն զարգացման տեսանկյունից. նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը նշել է, որ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը արդյունավետ է եղել և արգասաբեր։ 

«Հատուկ հարաբերություններ կան մեր երկրների միջև։ Մեր գործընկերությունն արմատավորված է պատմական հանգամանքներով, մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի, և սրա վրա է շաղախված ու խարսխված հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունը»,- նշել է Կոբախիձեն։

Մանրամասները՝ տեսանյութում