«Հայաստանը մեր լավագույն 10 տնտեսական գործընկերների ցանկում է». այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա՝ դա շատ կարևոր է Վրաստանի համար․
«Մենք հնարավորություններ ունենք մեր տնտեսական համագործակցությունն ավելի զարգացնել։ Հստակ է միտումը հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Շատ հայեր են այցելում Վրաստան, և մենք անչափ ուրախ ենք՝ հյուրընկալել նրանց»,- ասաց նախարարը։
Բոճորիշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի։
«Վրաստանն անկեղծ ցանկություն ունի տեսնելու կայուն խաղաղություն այս տարածաշրջանում և պատրաստակամ ենք անելու ամեն ինչ՝ հասնելու այս նպատակին։
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիրը հուսանք կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի»։