«Երբ այս տարածաշրջանում խոսում ենք խաղաղության և անվտանգության մարտահրավերների մասին, պետք է նշենք այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանից, որը բռնակցել, օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ». այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։
«Պետք է նշեմ այն մարտահրավերները, որոնք առաջ են գալիս այս իրավիճակով պայմանավորված․ լինեն հումանիտար, տնտեսական խնդիրներ, թե սոցիալական պայմաններ։ Սա շարունակաբար մնում է ծանր խնդիր Վրաստանի համար»,- ասաց Վրաստանի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և այդպես կշարունակեն ապագայում։