ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի ևս երկու տարով երկարացման որոշումը։
«Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է:
Մենք բարձր ենք գնահատում ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության աջակցությունը և նրանց մասնակցությունը տեղում»,- գրել է նա։