Քաղաքական

Անհետ կորած զինվորների ծնողներն ԱԺ-ում են. ընթանում է փակ քննարկում

Ազգային ժողովում մեկնարկել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումը։ 

ԱԺ նիստերի դահլիճում են ԱԺ են եկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ կլինեն հիմնական զեկուցողներ, որոնց ելույթից հետո կլինի հարցուպատասխան։ Քննարկումը կտևի մոտ 3 ժամ։