Քաղաքական

Այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի ցուցմունքներ կորզեն․ Նիկոլ Փաշինյան

Այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի ցուցմունքներ կորզեն․ Նիկոլ Փաշինյան

Բաքվում գտնվող հայերից որևէ մեկին ես իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։   

«Բաքվում պահվողներից որևէ մեկին իմ քաղաքական հակառակորդ չեմ համարում, ընդհակառակը, մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն ինչ տեղի է ունենում ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար։

Ավելին տեղեկություններ ունենք, հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։ Այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական