Քաղաքական

Մեր պլաններում արտահերթ ընտրությունների ծրագրեր չկան․ Փաշինյան

«Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրության նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այդտեղ նորություն չկա»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով սոցցանցերում իր ակտիվության մասին խոսակցություններին՝ վարչապետը նշել է․

«Կարծում եմ՝ դա էլ ավելի մեծ թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունից է բխում, և ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցության մեջ լինելու անհրաժեշտությունից»։