Քաղաքական

Վրաստանի ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ դեսպանին

Հունվարի 24-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Հանդիպմանը քննարկվեց ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային համագործակցության հարցերի:

Այդ մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։