«Պարոն Խզմալյան, խորհուրդ կտամ ընթերցել ԵՄ հիմնադիր փաստաթղթերը». այսօր խորհրդարանում հակադարձելով Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի ելույթին՝ ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Արդեն որերորդ անգամն է, խոսում եք շուկայական արժեքների, այդ արժեքները պախարակելու մասին, թե ինչու են խոսում ազատ շուկայի մասին, թե ինչու են խոսում Մաքսային միության մասին։ Դուք կարդացել՞ եք՝ մենք ինչ միության միանալու գործընթաց ենք սկսում։ Եվրամիության հիմնադիր հայրերը հենց դրա մասին էին խոսում։ Ասում էին՝ մեր շուկաները ինտեգրենք, միացենենք։ Եթե կարդաք 1950թ. Շումանի հռչակագիրը, կտեսնեք, որ գերմանացիները և ֆրանսիացիները միասնական շուկան դիտարկում էին նաև որպես անվտանգային գործիք»,- ասաց Եղոյանը։