ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի կողմից ԵՄ ինտեգրման նախաձեռնության վերաբերյալ հնչեցված գնահատականների առնչությամբ հայկական կողմը պետական խողովակներով նրա հետ քննարկե՞լ է այդ գնահատականները։
Պարույր Հովհաննիսյանը հիշեցրեց վերջերս Լավրով-Միրզոյան հանդիպման մասին, որը պատասխանում է այդ հարցին.
«Հատուկ նշվել էր, որ բոլոր հարցերը քննարկվել են կոնստրուկտիվ մթնոլորտում, և հարց չէր մնացել, որի շուրջ չծավալվեր փոխըմբռման մթնոլորտ։ Դա մասամբ պատասխանն է Ձեր հարցին՝ կապված ԵԱՏՄ անդամակցության և հնարավոր տարբերակների մասին»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ նման հարցադրումներ և իրավիճակներ բազմաթիվ անգամներ եղել են արտաքին քաղաքականության շրջանակներում։
Պարույր Հովհաննիսյանը որպես օրինակ ներկայացրեց Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելն ու միաժամանակ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում աջակցություն ստանալը։ «Դա աննախադեպ բացառություն է, որը ժամանակին ՌԴ-ից, Եվրոպայից և այլ երկրներից թվում էր անհնար։ Այնումենայնիվ, հաջողվեց ապահովել դա»։
Մանրամասները՝ տեսանյութում