Քաղաքական

«ԵՄ անդամության թեկնածու որևէ երկիր նման օրենք չի ընդունել». Արտակ Զեյնալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նմանատիպ օրենք ընդունելու կամ չընդունելու հարցը ոչինչ չի փոխում։ Այդ գործընթացը կարող է լինել և օրենքով՝ նախապես հայտարարելով, և առանց դրա»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի քննարկմանը պատասխանելով հարցին, թե արդյոք որևէ երկիր նման օրենք ընդունել է։

Զեյնալյանը նաև նշել է, որ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացած երկրներից որևէ մեկը նման առանձին օրենք չի ընդունել։

«Սակայն մենք կաշկանդված չենք այդպիսի օրենք ընդունել կամ առանց այդպիսի օրենքի գնալ այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ նշելով, որ ընթացակարգերը նման օրենքի ընդունումը պարտադիր չեն համարում, բայց և չեն բացառում։