Քաղաքական

Քննարկում են ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին օրենքը

ԱԺ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Այն հանձնաժողովում ներկայացնում է քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

Նա նշել է, որ սա ԵՄ-ին անդամակցելու որոշում չէ, այլ՝ այդ գործընթացի մեկնարկ. «Մենք ոչ թե ԱԺ-ով ընդունում կամ առաջարկում ենք ընդունել օրենք ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, այլ՝ գործընթացի մեկնարկը հայտարարելու, հռչակելու վերաբերյալ»,- ասել է Զեյնալյանը։