Քաղաքական

Կայա Կալլասը կայցելի Հայաստան

Առաջիկա շաբաթներին նախատեսվում է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի այցը Հայաստան. այս մասին հայտնել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա նշել է, թե ՀՀ-ն մեծապես կարևորում և համագործակցում է ԵՄ-ի հետ՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու դրա ամբողջական կիրառման ուղղությամբ։ Նա կարևորել է ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայումը, ԵՄ մուտքի վիզաների ազատականացման շուրջ մեկնարկը, եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում ՀՀ աջակցության տրամադրումը։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նա ասել է, որ հնարավոր չէր պատկերացնել ԵԱՏՄ անդամ երկիր լինելով ասոցացման պայմանագրի 75%-ից ավել դրույթների իրականացումը, բայց եղավ դա։