Քաղաքական

Հայաստանի և Թայլանդի վարչապետները պայմանավորվել են գործնական քայլեր իրականացնել

Դավոսում կայացել է Հայաստանի և Թայլանդի Թագավորության վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պաետոնգտարն Շինավատրայի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացումը և վստահություն հայտնել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:

Հեռանկարային են համարվել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության և այլ ոլորտներում:

Հայաստանի և Թայլանդի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին` առաջիկայում գործնական քայլեր իրականացնելու նպատակով: Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: