Քաղաքական

«61 հազարից ավել քաղաքացի արդեն լրացրել է հայտարարագիրը». Գաբրիելյան

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումից հետո մինչև հունվարի 15-ը 61 հազարից ավել քաղաքացի արդեն լրացրել է հայտարարագիր. այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ 4200 քաղաքացի օգտվել է մինչև 100 հազար դրամ գումարի վերադարձի ծառայությունից։