ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Հայաստանը որևէ երկրի հետ հարաբերությունները չի կառուցում երրորդ երկրի հաշվին.
«Հայաստանը կարծում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնել Բրյուսելի, ԵՄ անդամ երկրների և Միացյալ Նահանգների հետ, և սերտացնում է։ Սա է մեր հարաբերությունների նպատակը»,- ասել է նա՝ հավելելով, որ շարունակելու են լավ հարաբերություններ պահպանել այն բոլոր երկրների հետ, որոնք համաձայն են Հայաստանի ինքնիշխանության հարցերում և համամիտ են Երևանի մոտեցումներին․ «Արձագանքներն արդեն իսկ հրապարակային են եղել»,- նշեց նա: