ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի` Երևան այցի շրջանակներում ստորագրվել են.
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը,
- ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ՂրՀ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիաների միջև համագործակցության մասին համաձայնագիրը: