Քաղաքական

«Ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ». Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող գերիների հրատապ և անվտանգ վերադարձի հարցին։

«Խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ։ Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է։ Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլև հիմնարար և լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին։ Ցավոք, մինչ այս պահը հայկական կողմը պատասխան չունի»,-ասել է Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։