ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ ընդդիմադիր դաշտում փոխադարձ հարձակումները լավ բանի չեն բերում։
Նրա խոսքով՝ այսօր միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ոչ ժամանակն է, ոչ էլ տեղը․
«Եթե տարբեր ժամանակներում եղել են սխալներ կամ թերություններ, դրա լավագույն տարբերակը ներկա պայմաններում պետությունը կործանող ուժի հեռացման առաջնահերթությունն է դրված։ Բոլորս պետք է լծվենք այս կարևոր խնդրի լուծմանը»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ պետք է բոլորը համախմբվեն այս գաղափարի շուրջ։