ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն, անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ խորհրդարանական ճեպազրույցում հնչեցրած քննադատությանը, թե պետք է այն իրականացնել ամբողջական, ասաց՝ այլ որակում չի կարող սրան տալ, քան «քաղաքական բայղուշություն»։
Գաբրիելյանը հիշեցրեց Մինասյանի՝ ամիսներ առաջ արած հայտարարությունը սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ, թե Ալիևը, ստանալով այս հատվածները, էլ ոչ մի բան չի ստորագրելու, ոչ մի բան չի անելու․
«Եղավ, անցավ այդ հայտարարությունից 1 ամիս, Ադրբեջանը ստորագրեց կանոնակարգը, հաստատեց, որ իրենք էլ են ուզում գնալ ամբողջական սահմանազատման։ Դրանից հետո էլի եկան, նստեցին, ասացին՝ էդ ստորագրել է, սպասում են Թրամփի երդմանակալությունը, որ չանեն»,- ասաց նա։