Քաղաքական

Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանին փոխանցվել են առաջարկներ, և սպասում են նրանց պատասխանին․

«Այդ երկու հոդվածի մասին է, որոնց շուրջ վերջնական համաձայնության չենք եկել։ Այդ երկու հարցը հրապարակային է, դրանց մասին խոսել ենք։ Դրանց մասով, հուսով ենք, լուծումներ կգտնենք»։

Գրիգորյանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգմանը, նշելով. «Հուսով ենք, որ Բրյուսելը կերկարաձգի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը»: