Քաղաքական

«Ադրբեջանից հնչող հայտարարությունները մտահոգիչ են». ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Ադրբեջանից հնչող գնահատականները մտահոգիչ է համարում. «Բացի դրանից, ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու»։

Նրա խոսքով, Հայաստանը տարբեր ուղղություններով աշխատել է, որ հնարավորինս կայունություն ստեղծվի տարածաշրջանում։