Քաղաքական

Տրամաբանական է, որ նախագիծը հաստատվի

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծին։

«Մեր արտախորհրդարանական գործընկերների նախաձեռնությունը կառավարությունը է հասել, կառավարությունը հաստատել է․ այն կառավարությունը, որին Ազգային ժողովն է ընտրել։ Մենք մի քաղաքական թիմ ենք, և տրամաբանական կլինի, որ Ազգային ժողովը հաստատի այդ նախագիծը։ Խմբակցությունը դեռ որոշում չունի, դրա համար ես որոշման մասին հիմա չեմ խոսում, խոսում եմ տրամաբանության մասին, և կարծում եմ, որ նախագիծը կհաստատվի․ որևէ խոչընդոտ չենք տեսնում մերժելու համար»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է նա։