«Բրիտանական կառավարության այդ որոշումը չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները». ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հարցին։
«Ձեզ պետք է հիասթափեցնեմ, պարոն Խաչատրյան։ Կամ լավ չեն ասել, կամ Դուք ամբողջը չեք կարդացել։ Իրականում Հայաստանի նկատմամբ արվող ռեկոմենդացիաների մեջ մեղմացում կա, ահաբեկչության հնարավոր վտանգի մասին լուրջ կտոր դուրս է հանված Հայաստանին վերաբերելի մասից»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կան որոշ մասեր, որոնց հետ համաձայն չեն, բայց ընդգծեց, որ դուրս է հանված ավելի խիստ դիրքորոշումը։