Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրիքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի կապակցությամբ։

«Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը ցնցող է։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Տուժածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է ՀՀ վարչապետը X-ի իր էջում։

Թուրքիայում այսօր սգո օր է հայտարարված. հրդեհի հետևանքով զոհվել է 66 մարդ, վիրավորների թիվը 51 է։