Քաղաքական

«Հանձնաժողովի եզրակացության մեջ որոշ դիտարկումներ կան». Կոնջորյանը՝ Սիրունյանի ինքնաբացարկի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի ինքնաբացարկին

«Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումներին, նաև՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքն այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի»,-ասել է նա։