Քաղաքական

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հարցը քննարկվե՞լ է Թրամփի վարչակազմի հետ

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում տարբեր գործիչներ հայտարարում են, որ ԱՄՆ նոր վարչակազմը հավանություն է տվել փաստաթղթին։

Radar Armenia-ն պարզաբանման համար դիմել է Հայաստանի ԱԳՆ, թե արդյոք այս հարցի շուրջ շփումներ ու քննարկումներ եղել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, արդյոք համաձայնություն կա, որ գործընկերության այս մակարդակն ու այս փաստաթղթի հիման վրա հետագա աշխատանքները շարունակվելու են նաև նրանց օրոք։

Հայաստանի ԱԳՆ-ից, հղում անելով նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024թ․ ամփոփիչ ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքին. («Մենք մեր հարաբերությունները զարգացնում ենք Միացյալ Նահանգների հետ, ոչ թե գործող կամ հեռացող վարչակազմի կամ իշխանությունների հետ»-Միրզոյան):

ԱԳՆ-ից նաև հավելել են, որ Հայաստանը մեծապես գնահատում է Միացյալ Նահանգների հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և շահերի վրա:

Հիշեցնենք՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ստորագրվեց հունվարի 14-ին՝ Վաշինգտոնում։

Հայկ Մագոյան