Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։
Նա պարզաբանել է, թե նման որոշման է հանգել ԱԺ-ում քննարկումներից հետո, երբ քննարկվել են իր ունեցվածքի հետ կապված հարցեր. «Կարծում եմ՝ այդ չփարատված կասկածների պայմաններում դատավոր նշանակվելը կոռեկտ չէ և վնասելու է մեր դատարանի իմիջին, դատավորի կարգավիճակին»,- ասել է նա՝ հավելելով, որ դա կվնասի նաև ՔՊ-ի իմիջին. «Ես կուսակցական եմ, կուսակցականի կարգավիճակը պետք է դադարեցնեի ընտրվելուց հետո»։